ՀՀ քննչական կոմիտեի նախագահի երեք տեղակալները, առանցքային չորս վարչությունների պետեր արժանացել են պետական և բարձր պարգևների

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝  ՔԿ նախագահի երեք տեղակալները, առանցքային չորս վարչությունների պետեր արժանացել են պետական և բարձր պարգևների։ Պարգևատրման արարողությունը կայացել է ՀՀ Նախագահի նստավայրում։
Մասնավորապես․
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ՝
1․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ շնորհվել է աԱրդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
2․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի ԱՍԼԱՆՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
3․ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Լյուդվիգի ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
4․ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ռաֆայել Հարությունի ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
5․Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Վրեժի ՇԱՌՈՅԱՆԸ՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով,
6․ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Նորիկի ՍԱՀԱԿՅԱՆԸ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով։
7․ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի, օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Վոլոդիայի ԱՅՎԱԶՅԱՆԸ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել