Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ տուժածի վիճակը գնահատվում է ծանր

Մայիսի 22-ին, ժամը 19:53-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Մաստարա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 1992 թ․) բախվել է ճանապարհի երկաթե արգելապատնեշին, դուրս եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ առկա է ձորակն ընկնելու վտանգ։

Փրկարարները ֆիքսել են ավտոմեքենան, արգելափակված վարորդին դուրս բերել և պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային։ Վարորդը հոսպիտալացվել է ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել