Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի նահատակվելուց հետո երկրի կառավարության անդամները որոշել են արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել 2024 թվականի հունիսի 28-ին։

Այս մասին հայտնում է Irna լրատվական գործակալությունը։

Ընտրությունների հաստատված օրվա հիման վրա թեկնածուների գրանցումը կիրականացվի մայիսի 30-ից հունիսի 3-ը, իսկ նախընտրական քարոզչությունը կտևի հունիսի 12-ից մինչև հունիսի 27-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել