Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի նահատակվելուց հետո երկրի կառավարության անդամները որոշել են արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել 2024 թվականի հունիսի 28-ին։
Այս մասին հայտնում է Irna լրատվական գործակալությունը։
Ընտրությունների հաստատված օրվա հիման վրա թեկնածուների գրանցումը կիրականացվի մայիսի 30-ից հունիսի 3-ը, իսկ նախընտրական քարոզչությունը կտևի հունիսի 12-ից մինչև հունիսի 27-ը։