Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հրաչիկ Գևորգյանին, Մարկ Գրիգորյանին։
Վերը նշված մարզիկները հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում (մինչ այդ հանդես են եկել մինչև 19 տարեկանների և մինչև 21 տարեկանների հավաքականների կազմերում), մասնակցելու են ֆուտբոլի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:
Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել նշված մարզիկներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը: