ՀՀ ՊՆ․ Շենք-շինությունների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով

Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն և սիրողական բնույթի դիտարկումներ են շրջանառում:

«Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ շենք-շինությունների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով:

Շենք-շինություններն ապահովված են հրդեհ ազդարարող ինքնաշխատ կենտրոնական համակարգով, հակահրդեհային ջրամատակարարմամբ (հրշեջ ծորակներ), առկա են հրշեջ հիդրանտներ, տարածքը կահավորված է հակահրդեհային գույքով (հրշեջ վահանակներ, ԿՓ տեսակի կրակմարիչներ)»,-նշվում է ՀՀ ՊՆ հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել