Փաստաբաններն այսօր գործադուլ են անում՝ ի նշան փաստաբանությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների դեմ բողոքի: Իշխող ուժը ցանկանում է հարկ սահմանել փաստաբանների կողմից անվճար ծառայությունների մատուցման վրա։
«Այս օրենքը բեռ է փաստաբանի օգնության դիմած քաղաքացու համար, նաև փաստաբանի համար, բնականաբար։ Մեր ծառայության ինքնարժեքի թանկացման դեպքում շատ քաղաքացիներ չեն կարող իրենց ուզած փաստաբանի մոտ որակյալ իրավաբանական օգնություն ստանալ, ավելին՝ քաղաքացիների մի հատված կա, որոնք ներառված չեն այն անձանց ցանկում, որոնք իրավունք ունեն հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով անվճար իրավաբանական օգնություն ստանալ»,-այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ասաց ՀՀ Փաստաբանական պալատի խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը:
Նրա խոսքով՝ բոլորն ունեն որոշակի տոկոսով գործեր, որ անվճար իրականցնում են, ինքը ևս նման բազմաթիվ գործեր ունեցել է, ընդ որում՝ գործեր կան, որ ստրատեգիական նշանակության են եղել։
«Սա լուրջ մարտահրավեր է իրավական օգնություն ապահովելու պետությանը, գտնում ենք՝ նման չհիմնավորված, չպատճառաբանված նախագիծ չպետք է ներկայացվեր, առավել ևս չպետք է քննարկվի և չպետք է ընդունվի»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։