«Դռներն անցյալ օրը փակել էիք, վերևից էլ նկարում էիք, հարիր չէ Ձեզ»․ Բագրատ Սրբազանը՝ Դավիթ Գյուրջինյանին

«Ես Դավիթ Գյուրջինյանին վերստին եմ հիշեցնում։ Պարո՛ն Գյուրջինյան, լուրեր են հասնում մեզ չգիտեմ՝ դրանք ճիշտ են, սուտ են կամ սխալ են, Դուք փաստեք, հերքեք կամ հաստատեք, եթե ձայն չհանեցիք ուրեմն՝ ճիշտ է, որ Դուք հավաքել եք կամ հրավիրել եք դասախոսներ, դեկաններ և այլն և սպառնացել եք ինչ-որ ձևով՝ ասելով, որ ոչ ոք իրավունք չունի որևէ բանի մասնակցելու։ Դռներն անցյալն օրը փակել էիք, վերևից էլ նկարում էիք, հարիր չէ Ձեզ, բացարձակ հարիր չէ։

Ուրախացեք Ձեր ուսանողներով, ցնծացեք, ոչ թե վախեցեք իրենցից, փոխարենը հնարավորություն տաք մարդիկ ինքնաարտահայտվեն, իրենց հոգիները հղկեն, մշակեն, արժեքների ետևից գնան, արժեքներով ապրեն, Դուք Ձեզ ամենավատ օրինակն եք դարձնում այդ ուսանողների համար և մեծ-մեծ փոխում եք գրասեղանի ետևում, բայց կյանքում ամբողջությամբ հակառակն եք անում, ինչո՞ւ, վախենո՞ւմ եք ձեր պաշտոններից, ստացած աշխատավարձից զրկվելուց»,-դիմեց Բագրատ Սրբազանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Դավիթ Գյուրջինյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել