ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
Սա առաջնորդների առաջին հանդիպումն է 2023 թվականի դեկտեմբերից ի վեր։ Կրեմլում նշել են, որ դրանից հետո Պուտինն ու Փաշինյանը գործնականում կապ չեն ունեցել, ուստի այսօրվա զրույցը հատկապես կարևոր է։
«Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են, ապրանքաշրջանառությունն աճում է։ Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի, մեր առևտրատնտեսական հարաբերությունները նախկինում նման ծավալ չեն ունեցել»,-ասել է Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Պուտինը նշել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ռեկորդային ծավալը։
Պուտինը Փաշինյանին առաջարկել է քննարկելու տարածաշրջանի անվտանգության թեման։