«Իշխանություն» ֆիլմի դերասանական կազմը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը

«Բոլորդ տեսել եք, չէ՞ նշանավոր «Իշխանություն» ֆիլմը։ Ուրեմն առաջինն էլ եք տեսել, երկրորդն էլ եք տեսել։ Մեզ են միացել այդ ֆիլմի և մեր կյանքի այս փուլում և՛ կերպավորողները, և՛ գլխավոր հերոսները։

Գամ հայրիկից՝ Շանթ Հովհաննիսյանից, ով ամբողջ մեր ժողովրդի խտացված կերպարն է արտահայտում․ ես այդպես եմ տեսել։ Մեր սիրելի Լևսը Դավթյան՝ «շատ սիրելի» կերպարով, և ուղղակի բոլոր շերտերով մարմնավորելով այն իրականությունը, որում մենք ապրում ենք, և մեր Անին, որին բոլորը Ալիսա են ճանաչում՝ Անի Ղազարյանը՝ Մայր Հայաստանի կերպարը, որը թեպետ կենսագրությունից զրկված, պատիվը գողացված, ուրախությունը քայքայված, բայց համառ պայքարի մեջ հաղթանակած կերպարն է»,- Բագրատ Սրբազանը ներկայացրեց «Իշխանություն» ֆիլմի՝ իրենց միացած դերասանական կազմին։

Նշենք, որ ֆիլմում ներկայացված են 2018թ․-ի  իրադարձություններն ու դրան հաջորդող ժամանակահատվածը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել