Երկու Վեհափառ Հայրապետների միջև խորհրդակցությունները շարունակվում են։
Այս մասին հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։
«Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնեց ժամեր առաջ Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին կողմէ հրապարակուած յայտարարութեան գծով՝ Հայաստանէն ներս ստեղծուած կացութեան առնչուած։
Վեհափառ Հայրապետները տեսակէտներու փոխանակում ունեցան Հայաստանը դիմագրաւող ներկայ տագնապներուն շուրջ, մասնաւորաբար Տաւուշի մարզէն ներս ստեղծուած կացութեան լոյսին տակ։ Անոնք որոշեցին շարունակել իրենց խորհրդակցութիւնները՝ շեշտելով հայ եկեղեցւոյ առանցքային դերակատարութիւնը հայ ժողովուրդը ու Հայաստանը յուզող տագնապներու յաղթահարման գծով»,-ասվում է հաղորդագրության մեջ։