«Իր համար ավելի հաճելի է Էրդողանի երդմնակալությանը գնալ, Ալիևի ետևում նստել, և այդ քաղցր հիշողությունները չի ուզում մթագնեն նոր տպավորություններով»․ Խաչատրյանը՝ Պուտինի երդմնակալությանը վարչապետի չգնալու մասին

Մայիսի 7-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողի հարցին, թե արդյոք ընդդիմությունը պատրաստ է մինչև վերջ պայքարելու և հաշվարկված է նաև այս ճնշումներին դիմակայելը, նաև ինչո՞ւ Փաշինյանը չցանկացավ մասնակցել Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը, երբ Էրդողանինը մասնակցել էր։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ ինչ վերաբերում է իրենց քաղաքական ուժին, շատ դեպքերում ցույց են տվել, որ պատրաստ են պայքարելու և պայքարից որևէ կերպ չեն խուսափում։ Դասական առումով սա քաղաքական խնդիր չէ, հայ ժողովրդի գոյության խնդիրն է։

«Մյուս հարցին՝ ինչու չցանկացավ գնալ, երևի չթողեցին, չցանկացավ կամ իր համար ավելի հաճելի է Էրդողանի երդմնակալությանը գնալ, Ալիևի ետևում նստել և այդ քաղցր հիշողությունները չի ուզում մթագնեն նոր տպավորություններով։

Երբ մեծերը կռվում են, փոքրերը ճիշտ կանեն մի քիչ հեռու կանգնեն, որ ոտնատակ չընկնեն, և այս գլոբար հակամարտության պայմաններում ամեն ինչ պետք էր անել Հայաստանը չդարձնել մեծ ուժերի բախման թատերաբեմ։ Ապրիլի 5-ի գագաթնաժողովը Բրյուսելում Փաշինյանի արտաքին քաղաքականության հերթական ձախողումն էր»,-ասաց Խաչատրյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել