Տիգրանաշենի հատվածում ներկա պահին լարված իրավիճակ է։
Ոստիկանության և ճանապարհը փակած քաղաքացիների միջև քաշքշուկ սկսվեց։
Իրավապահները սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիա իրականացնողներին, նրանց թվում է նաև ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը։
Նշենք, որ քաղաքացիները առավոտյան փակել են Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը՝ հաջակցություն Տավուշում պայքարող հայրենատեր քաղաքացիների։