«Մեր ժողովրդի վրա են հարձակվել, մեր վրա են հարձակվել, մեր Արցախը կերել են, մեր սահմանները կերել են։ Հիմա էլ այստեղ են ուտում»,-այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում նշել է Տավուշի թեմի առաջնորդը։
Բագրատ Սրբազանի խոսքով՝ իր վրա չեն հարձակվել։
«Իմ հետ կապ չունի, էս մարդկանց վրա են հարձակվել (ցույց է տալիս ճանապարհը փակած բնակիչներին-խմբ․), ճշմարտության վրա են հարձակվել։ Էս մարդկանց կենսագրության վրա են հարձակվել։ Ստի հետ ապրողները այդպես էլ կլինեն»,-նշել է նա։