Գերմանիայի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ձեռք բերած պայմանավորվածության վերաբերյալ։
«Հայաստանի և Ադրբեջանի՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման մասին համաձայնագիրը վերացնում է խաղաղության պայմանագրի հիմնական խոչընդոտը։ Գերմանիան պատրաստ է անել ամեն ինչ՝ աջակցելու կայուն խաղաղությանը»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ-ի X-ի պաշտոնական էջում։