Ինչպես Աստվածամոր մայրությունն էր հրաշք, այնպես էլ մայր դարձող կինը նմանվում է Արարչին՝ որպես նոր կյանք տվող էակ. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի՝ Մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.«Սիրելի կանայք, սիրելի մայրեր, սրտանց շնորհավորում եմ Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման և Մայրության ու գեղեցկության տոների առթիվ: Այս երկու տոնի խորհուրդն ինքնին մարդկայինի ու աստվածայինի մեկտեղումն է և ինչպես Աստվածամոր մայրությունն էր հրաշք, այնպես էլ մայր դարձող կինը նմանվում է Արարչին՝ որպես նոր կյանք տվող էակ:

«Մայր» գաղափարն ու երևույթը մարդկության համար անսահման սիրո, անձնվիրության ու բարության մարմնացումն է:

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր ու դուստրեր, անգնահատելի և անչափելի է ձեր դերը մեր կյանքում և այս գեղեցիկ օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ ձեզ և ի սրտե մաղթում քաջառողջություն, անսպառ սեր, մայրության բերկրանք ու ամենայն բարիք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել