Վթար ՀԷՑ-ի ենթակայաններից մեկում․ Փոքր Կենտրոնի որոշ հատվածներ հոսանքազրկվել են

Պուրակ 35/110 կՎ ենթակայանում (սահմանված հզորությունը 4478 ՄՎԱ) վթար է տեղի ունեցել։ Այս մասին Iravaban.net-ին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։

Դրա հետևանքով Փոքր Կենտրոնի որոշ հատվածներ հոսանքազրկվել են։

«Չենք կարող ժամկետներ ասել, թե երբ կվերականգնվի, բայց ամեն ինչ արվում է հնարավորինս շուտ խնդիրը վերացնելու համար»,-նշել է Նատալյա Սարջանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել