«Սարդարապատյան անհնարինություն պետք է կատարենք ազգովի, որքան էլ դժվար է պատկերացնել, որպեսզի այս հրապարակը Արցախի և մնացածի պես չհանձնվի, մենք պետք է գտնենք այդ բանաձևը։ Մենք պիտի կարողանանք մեր միջի փոքրոգությունը հաղթահարենք և համազգային այլընտրանք ստեղծենք»,-Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իրացնում է հարևան բռնապետությունների պահանջները, քաղաքականությունը։
«Հիմա, որ ինքը մեր քաղաքացիներին սպառնում է պատերազմով, դա վկայում է, որ ինքը հարևան պետության կցորդն է և դուրս է մեր օրենքից, մեր պետությունից»,-ասաց նա։