Եթե էս իշխանությունը մնա, լավագույն դեպքում կունենանք Երևանի Հանրապետություն, որովհետև մենք գիտենք` մի զիջումն ինչի է բերում. Րաֆֆի Հովհաննիսյան

«Սարդարապատյան անհնարինություն պետք է կատարենք ազգովի, որքան էլ դժվար է պատկերացնել, որպեսզի այս հրապարակը Արցախի և մնացածի պես չհանձնվի, մենք պետք է գտնենք այդ բանաձևը։ Մենք պիտի կարողանանք մեր միջի փոքրոգությունը հաղթահարենք և համազգային այլընտրանք ստեղծենք»,-Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իրացնում է հարևան բռնապետությունների պահանջները, քաղաքականությունը։

«Հիմա, որ ինքը մեր քաղաքացիներին սպառնում է պատերազմով, դա վկայում է, որ ինքը հարևան պետության կցորդն է և դուրս է մեր օրենքից, մեր պետությունից»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել