Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Հավելյալ տեղեկատվության համար անցեք հղումով`
https://armroad.am/am/news/inner/News_29.12.2023

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը։

Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակ ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Գնդևազ գյուղ և դեպի Սարավան – «Զանգեր» կոչվող հատվածը, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը և «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Լոռու մարզի և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Վեդի – Լանջառ, Ալափարս – Չարենցավան, Շիրակի մարզի Ամասիա – Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արագածոտնի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնացքում, Արագածի տարածաշրջանում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Գնդևազ-Ջերմուկ ավտոճանապարհին բուք է:

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է:
Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել