Իսլանդիայի ազգային RÚV հեռուստաընկերության տվյալներով՝ հունվարի 14-ին Գրինդավիկի մոտ գետնի վրա երկու ճաք է առաջացել, որոնցից մեկը քաղաքից ընդամենը 50-100 մետր հեռավորության վրա։
Այն բանից հետո, երբ մագման հասել է Գրինդավիկին, քաղաքում առնվազն երկու բնակելի շենք է հրդեհվել։
Հունվարի 14-ի առավոտյան հրաբուխը ժայթքել է Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում: Քանի որ դրան նախորդել են ավելի քան 200 հետցնցումներ, տեղական իշխանությունները նախօրոք տարհանել են մոտակա Գրինդավիկ քաղաքի բնակիչներին:
Գրինդավիկը գտնվում է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 70 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 3500 մարդ։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2024/01/photo_2024-01-14_21-22-30.jpg)