Հատուկ միջոցառումներ՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության ապահովման և հատուկ նշանակության բաժինների ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ հունվարի 9-ին իրականացրել են հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։ շ

Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Արդյունքում՝ տարբեր խցերից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ, կտրող-ծակող առարկաներ, այլ արգելված իրեր, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց խցերից դուրս են բերվել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող բազմաթիվ իրեր, հագուստներ և էլեկտրատեխնիկա։

Ազատազրկված անձանց կողմից քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջները պահպանելու ուղղությամբ իրականացվող միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել