Իրանի Քերման քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ սգո երթերի ժամանակ տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 188-ի, հայտնում է Fars գործակալությունը: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գերեզմանատան մուտքի մոտ թողնված տոպրակների մեջ երկու ինքնաշեն պայթուցիկ է դրվել, որոնք հեռակա կարգով ակտիվացվել են, երբ գերեզմանատանը մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Նրանք բոլորն այցելել են այնտեղ Սոլեյմանիի մահվան տարելիցի կապակցությամբ։
Կենդանության օրոք գեներալը գլխավորել է «Ալ-Քուդս» ուժերը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումը, որը գործողություններ էր իրականացնում արտասահմանում:
Նա համարվում էր Իրանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։