Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է Ալիևի թեկնածությունը նախագահական ընտրություններում

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է երկրի գործող ղեկավար Իլհամ Ալիևի թեկնածությունը նախագահական ընտրություններում, հայտնում է երկրի ԿԸՀ մամուլի ծառայությունը։ Գրում է РИА Новости-ն։

Դեկտեմբերի սկզբին երկրի ներկայիս ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարեց 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին։ Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով։ Վերջին անգամ երկրում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել 2018 թվականի գարնանը, հաջորդները նշանակվել էր 2025 թվականին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել