Փրկարարները քարշակեով ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Դեկտեմբերի 9-ին, ժամը 19։37-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Հարթավան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհի 17-րդ կմ-ին։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Մ․)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել