Ալիևը կարգադրել է օկուպացված Արցախում «Ղարաբաղի համալսարան» ստեղծել

Օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կստեղծվի այսպես կոչված «Ղարաբաղի համալսարան»: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրամանագիրը ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ստեղծել Ադրբեջանի գիտության և կրթության նախարարությանը կից «Ղարաբաղի համալսարան» հանրային իրավունքի իրավաբանական անձ», – ասվում է փաստաթղթում։

Ադրբեջանի նախարարների կաբինետին հանձնարարվել է երկամսյա ժամկետում հաստատել համալսարանի կանոնադրությունը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ համալսարանի գործունեությունը ֆինանսավորելու համար, լուծել համալսարանին հողատարածքով, ուսումնական մասնաշենքով և հանրակացարանով, մարզահրապարակով և այլ ենթակառուցվածքներով ապահովելու հարցերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել