Իսրայելը հիասթափություն կապրի, ինչպես Հայաստանը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը ահաբեկչական պետություն է, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ օրինական քաղաքական ուժ Գազայի հատվածում։

«Իսրայելը զբաղված է պետական ​​ահաբեկչությամբ: Ես սա հստակ ասում եմ՝ Իսրայելը ահաբեկչական պետություն է: Դուք ՀԱՄԱՍ-ին անվանում եք ահաբեկչական կազմակերպություն, բայց ՀԱՄԱՍ-ը քաղաքական կուսակցություն է, որը հաղթեց ընտրություններում», – ասել է նա խորհրդարանում իշխող անդամներին ուղղված ելույթի ժամանակ:

Նախագահը հավելել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել, որպեսզի «աշխարհը  ճանաչի Իսրայելը որպես ահաբեկչական պետություն»։

«Գազայի հատվածում մենք կանգնած ենք ցեղասպանության առաջ։ Այժմ հարյուրավոր փաստաբաններ դիմում են Հաագայի դատարան՝ դրա դեմ քայլեր ձեռնարկելու համար։ Նրանք անում են անհրաժեշտ ամեն ինչ։ Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Եթե Իսրայելը շարունակի գործել նույն կերպ, դա կհաստատի, որ այն  ահաբեկչական պետություն է»,- ասել է նա։

Էրդողանը նշել է, որ Անկարան ծրագրում է «հեռախոսով կապ հաստատել 41 երկրների հետ, որոնք ձեռնպահ են մնացել Գազայի հատվածում հրադադարի մասին բանաձևի վերաբերյալ քվեարկության ժամանակ»՝ համոզելու նրանց «տեսնել ճշմարտությունը»։

«Այսպիսով մենք կշարունակենք մեկուսացնել Իսրայելին»,- ասել է նա։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Իսրայելը հիասթափություն կապրի, ինչպես Հայաստանը:

«Տարիներ շարունակ մեր հողերի մասին երազելուց հետո Հայաստանը դասեր քաղեց Ղարաբաղյան պատերազմից: Իսրայելի դեպքում էլ նույնը կլինի: Քանի դեռ մենք միասնական ենք, մեզ ոչ ոք չի կոտրի։ Ուստի, ուժեղ և ժամանակակից բանակն այսօր հրամայական է»,- ասել է էրդողանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել