Երկու բարեկամ և եղբայր ժողովուրդների հետ միասին Վրաստանի հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումն է. այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին Վրաստանի Առաջին ալիքի եթերում:
Ինչպես նշել է ԱԳՆ ղեկավարը, Վրաստանն այս գործընթացում բավականին հաջողությամբ իրականացնում է անաչառ միջնորդի դերը։
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են բացեիբաց խոսել խաղաղության անհրաժեշտության, խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին, և նրանց նարատիվն ամբողջությամբ կենտրոնացած է խաղաղության վրա։
Խոսելով տարածաշրջանային «3+3» հարթակի մասին՝ դիվանագետն ասել է.«Վրաստանը միանշանակ դիրքորոշում ունի «3+3» ձևաչափի վերաբերյալ, երկիրը չի մասնակցել այս ձևաչափին, չի մասնակցում և չի էլ մասնակցելու ապագայում»։