Գազայի հարյուր հազարավոր բնակիչներ անկլավի հյուսիսային հատվածից, որտեղ ակտիվ մարտեր են ընթանում, արդեն տեղափոխվել են գոտու հարավային հատվածներ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։
«Հարյուր հազարավոր Գազայի բնակիչներ արդեն տեղափոխվել են հարավ, և ՀԱՄԱՍ-ն անում է ամեն ինչ, որպեսզի խանգարի նրանց տեղափոխվել », – հայտարարել է նա։