Նեթանյահուն կառավարության նիստերից հեռացրել է Գազայի վրա միջուկային ռումբ նետելու մասին խոսող նախարարին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կասեցրել է կառավարության նիստերին Երուսաղեմի և հրեական ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուի մասնակցությունը  և հերքել է Գազայի հատվածի վրա միջուկային ռումբ նետելու հնարավորության մասին նրա հայտարարությունները։ Այս մասին հայտնում է Radio Kan-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ամիհայ Էլիահուի խոսքերը իրականությանը չեն համապատասխանում: Իսրայելը և Իսրայելի պաշտպանության բանակը գործում են միջազգային իրավունքի ամենաբարձր չափանիշներին համապատասխան՝ անմեղ մարդկանց զոհերը  կանխելու համար, և մենք կշարունակենք դա անել մինչև հաղթանակ», – Նեթանյահուի խոսքերը մեջբերում է ռադիոկայանը:

Հիշեցնենք, որ  այն հարցին, թե արդյոք պաղեստինյան անկլավի վրա պետք է միջուկային ռումբ նետվի, Էլիահուն նշել է, որ «սա հնարավորություններից մեկն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել