Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կասեցրել է կառավարության նիստերին Երուսաղեմի և հրեական ժառանգության նախարար Ամիչայ Էլիահուի մասնակցությունը և հերքել է Գազայի հատվածի վրա միջուկային ռումբ նետելու հնարավորության մասին նրա հայտարարությունները։ Այս մասին հայտնում է Radio Kan-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ամիհայ Էլիահուի խոսքերը իրականությանը չեն համապատասխանում: Իսրայելը և Իսրայելի պաշտպանության բանակը գործում են միջազգային իրավունքի ամենաբարձր չափանիշներին համապատասխան՝ անմեղ մարդկանց զոհերը կանխելու համար, և մենք կշարունակենք դա անել մինչև հաղթանակ», – Նեթանյահուի խոսքերը մեջբերում է ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ այն հարցին, թե արդյոք պաղեստինյան անկլավի վրա պետք է միջուկային ռումբ նետվի, Էլիահուն նշել է, որ «սա հնարավորություններից մեկն է»։