Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ նոյեմբերի 6-ին Անկարայում բանակցություններ կանցկացվեն ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջև։
«Հանդիպմանը, որը տեղի կունենա երկուշաբթի օրը, ակնկալվում է մտքերի փոխանակում Գազայում տիրող իրավիճակի, տարածաշրջանային խնդիրների և երկկողմ հարաբերությունների շուրջ»,- ասվում է դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Բլինքենը Թուրքիա կժամանի այսօր՝ նոյեմբերի 5-ին։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իսրայելից հետ է կանչում իր դեսպանին խորհրդակցությունների համար Գազայի հատվածում այդ երկրի ռազմական գործողության պատճառով։