Բլինքեն-Ֆիդան հանդիպում կկայանա Անկարայում․ հայտնի է՝ ինչ կքննարկվի

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ նոյեմբերի 6-ին Անկարայում բանակցություններ կանցկացվեն ԱԳՆ  ղեկավար Հաքան Ֆիդանի և ԱՄՆ պետքարտուղար  Էնթոնի Բլինքենի միջև։

«Հանդիպմանը, որը տեղի կունենա երկուշաբթի օրը, ակնկալվում է մտքերի փոխանակում Գազայում տիրող իրավիճակի, տարածաշրջանային խնդիրների և երկկողմ հարաբերությունների շուրջ»,- ասվում է դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Բլինքենը Թուրքիա կժամանի այսօր՝  նոյեմբերի 5-ին։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը  հայտնել է, որ Իսրայելից հետ է կանչում իր դեսպանին խորհրդակցությունների համար Գազայի հատվածում այդ երկրի ռազմական գործողության պատճառով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել