ԱՄՆ-ն Իսրայելին խորհուրդ է տվել ավելի փոքր ռումբեր օգտագործել Գազայում

ԱՄՆ-ի պաշտոնյաները  Իսրայելին ներկայացրել են  Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերը նվազեցնելուն ուղղված քայլերը։ Այս մասին գրում է գրում է New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է  РИА Новости-ն։

Նշվում է, որ Իսրայել կատարած այցի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի  Բլինքենը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ խոսել է «հստակ քայլերի» մասին, որոնք, ԱՄՆ կարծիքով, Իսրայելը կարող է և պետք է ձեռնարկի խաղաղ բնակչության մահերը նվազագույնի հասցնելու համար։

Բլինքենը նույն կետը կրկնել է երեկ՝ նոյեմբերի 4-ին, Հորդանանում արաբ առաջնորդների հետ հանդիպումից հետո:

«Ամերիկյան պաշտոնյաները, անանուն մնալու պայմանով, ասել են, որ եղել են մի շարք զրույցներ, որոնցում նրանք իսրայելցի գործընկերներին խորհուրդ են տվել ավելի կշռադատված մոտեցում ցուցաբերել իրենց գործողություններում»,- գրում է ԶԼՄ-ն:

Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Իսրայելը կարող էր նվազեցնել Գազայի հատվածում զոհերի թիվը՝ «բարելավելով ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին թիրախավորելու իր մեթոդները», ավելի շատ տեղեկություններ հավաքելով ՀԱՄԱՍ-ի հրամանատարության և վերահսկման ցանցերի մասին՝ նախքան հարվածներ հասցնելը, օգտագործելով փոքր ռումբեր՝ թունելների ցանցը ոչնչացնելու համար և օգտագործելով իր սեփական միջոցները առանձնացնելու քաղաքացիական տարածքները զինյալների տարածքներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել