ԱՄՆ-ի պաշտոնյաները Իսրայելին ներկայացրել են Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում զոհերը նվազեցնելուն ուղղված քայլերը։ Այս մասին գրում է գրում է New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է РИА Новости-ն։
Նշվում է, որ Իսրայել կատարած այցի ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ խոսել է «հստակ քայլերի» մասին, որոնք, ԱՄՆ կարծիքով, Իսրայելը կարող է և պետք է ձեռնարկի խաղաղ բնակչության մահերը նվազագույնի հասցնելու համար։
Բլինքենը նույն կետը կրկնել է երեկ՝ նոյեմբերի 4-ին, Հորդանանում արաբ առաջնորդների հետ հանդիպումից հետո:
«Ամերիկյան պաշտոնյաները, անանուն մնալու պայմանով, ասել են, որ եղել են մի շարք զրույցներ, որոնցում նրանք իսրայելցի գործընկերներին խորհուրդ են տվել ավելի կշռադատված մոտեցում ցուցաբերել իրենց գործողություններում»,- գրում է ԶԼՄ-ն:
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Իսրայելը կարող էր նվազեցնել Գազայի հատվածում զոհերի թիվը՝ «բարելավելով ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին թիրախավորելու իր մեթոդները», ավելի շատ տեղեկություններ հավաքելով ՀԱՄԱՍ-ի հրամանատարության և վերահսկման ցանցերի մասին՝ նախքան հարվածներ հասցնելը, օգտագործելով փոքր ռումբեր՝ թունելների ցանցը ոչնչացնելու համար և օգտագործելով իր սեփական միջոցները առանձնացնելու քաղաքացիական տարածքները զինյալների տարածքներից: