Փաշինյանը Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Էստոնիայի խորհրդարանի Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին` Մատի Ռայդմայի գլխավորությամբ:

Վարչապետը կարևորել է Էստոնիայի հետ համագործակցությունն ինչպես միջկառավարական, այնպես էլ միջխորհրդարանական մակարդակներում և նշել, որ փոխադարձ այցերը նպաստում են երկկողմ կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել