Մահացել է ԵՊՀ դասախոս, լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի երկարամյա և վաստակաշատ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հանրապետությունում հայտնի լեզվաբան Փառանձեմ Գառնիկի Մեյթիխանյանը:

Այս մասին հայտնել է Հայ բանասիրության ֆակուլտետի ֆեյսբուքյան էջը։

«Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 14-ին՝ 18:00-ից Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում:

Հուղարկավորությունը հունիսի 15-ին՝ 12:00-ին նույն վայրից»,-նշված է գրառման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել