Ջրանջատումներ՝ Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 14-ին 15:30-20:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տիգրան Մեծ 20-74 շենքերի, 30-160 տների, Գլինկա 1-10 տների, Զավարյան 115-10 տների, Նար Դոս 1-30 շենքերի, Քրիստոփոր 1-10 տների, Տիգրան Մեծ նրբանցքի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 14-ին 16:00-19:00-ն կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուս 1, 6 փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 14-ին ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի ք.Դիլիջան Մ.Գորկու փողոցի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հունիսի 14-ին ժամը 08:45-ից մինչև ս.թ. հունիսի 15-ը ժամը 20:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արտամետ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել