Հայաստանի հարավային մասում ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն նկատվում․ ՀՀ միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն

Իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո կենտրոնի մասնագետները շտապ մեկնել են Սյունիք՝ Մեղրիում, Ագարակում և Քաջարանում դոզիմետրիկ չափումներ կատարելու համար, այս մասին հայտնում են ՀՀ միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնից։

Այս պահին Հայաստանի հարավային շրջաններում բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություններ չեն գրանցվել, սակայն կենտրոնը շարունակում է վերահսկել իրավիճակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել