ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է նոր հեռախոսազրույց ունենալ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, CNN հեռուստաալիքի եթերում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը այսօր՝ հոկտեմբերի 29-ին, կրկին կներկայացնի ԱՄՆ դիրքորոշումը Գազայի հատվածում Իսրայելի բանակի գործողության անվտանգության հարցում: Սալիվանը նաև նշել է, որ Իսրայելը պետք է ամեն ինչ անի իր բնակչությանը պաշտպանելու համար:
«Դա մեր սկզբունքն է, հենց դա ենք նրանց խորհուրդ տալիս»,- նշել է Բայդենի օգնականը: