Արայիկ և Ջալալ Հարությունյանները և ավելի քան 300 հայ «անջատականներ» (չակերտները՝ Iravaban.net-ի), որոնք «հանցագործություններ» (չակերտները՝ Iravaban.net-ի) են կատարել Ղարաբաղում, միջազգային հետախուզման մեջ են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիեւը։
«Այս «հանցագործությունների» (չակերտները՝ Iravaban.net-ի) հետ կապված մենք ապացույցներ ենք հավաքել։ Ընդհանուր առմամբ, հարուցվել է 300 նման քրեական գործ։ Ավելի քան 300 «հանցագործներ» (չակերտները՝ Iravaban.net-ի) միջազգային հետախուզման մեջ են։ Այս գործերով ապացույցներ կան»,- ասել է նա՝ հավելելով, որ Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ նույնպես միջազգային հետախուզում է հայտարարվել։