Սեպտեմբերի 30-ի ժամը 12։00-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 417 անձ: Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139:
Այդ մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Բաղդասարյանի խոսքով՝ շարունակվում է նաև տեղաբաշխումը՝ ըստ մարզերի:
«Այս պահի դրությամբ ունենք հետևյալ տվյալը. եթե նախօրեին՝ առավոտյան ժամը 10.00-ի դրությամբ, պետության կեցավայրերից օգտվել էր 20 306 անձ, ապա այսօր այդ թիվը կազմում է 32 200»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:
Տեղաբաշխումն ըստ մարզերի.
- Արագածոտն՝ 1852,
- Արարատ՝ 7640,
- Արմավիր՝ 3009,
- Գեղարքունիք՝ 2862,
- Լոռի՝ 1581,
- Կոտայք՝ 8289,
- Շիրակ՝ 1317,
- Սյունիք՝ 2244,
- Վայոց ձոր՝ 1700,
- Տավուշ՝ 1706:
Ընդհանուր թիվը կազմում է 32 հազար 200: