Արցախից արդեն բռնի տեղահանվել է 100 հազար 417 անձ

Սեպտեմբերի 30-ի ժամը 12։00-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է 100 հազար 417 անձ: Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց: Հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139:

Այդ մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Բաղդասարյանի խոսքով՝ շարունակվում է նաև տեղաբաշխումը՝ ըստ մարզերի:

«Այս պահի դրությամբ ունենք հետևյալ տվյալը. եթե նախօրեին՝ առավոտյան ժամը 10.00-ի դրությամբ, պետության կեցավայրերից օգտվել էր 20 306 անձ, ապա այսօր այդ թիվը կազմում է 32 200»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:

Տեղաբաշխումն ըստ մարզերի.

  • Արագածոտն՝ 1852,
  • Արարատ՝ 7640,
  • Արմավիր՝ 3009,
  • Գեղարքունիք՝ 2862,
  • Լոռի՝ 1581,
  • Կոտայք՝ 8289,
  • Շիրակ՝ 1317,
  • Սյունիք՝ 2244,
  • Վայոց ձոր՝ 1700,
  • Տավուշ՝ 1706:

Ընդհանուր թիվը կազմում է 32 հազար 200:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել