Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի անվտանգության ապահովմանը։
Այս մասին գրում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռազմական ակտիվ գործողությունների սկզբից ռուս խաղաղապահները տարհանել են խաղաղ բնակիչներին Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։
Խաղաղապահ կոնտինգենտին հանձնվել է մոտ 5 հազար մարդ։ Լեռնային Ղարաբաղի բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են կեցավայրեր և տաք սնունդ։ Ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերում քաղաքացիական անձանց։
Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ հակամարտող կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ Իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա»,-ասված է հաղորդագրությունում։
Տեսանյութը՝ https://t.me/iravabannet1/21967