Արցախում խաղաղապահ կոնտինգենտին հանձնվել է մոտ 5 հազար մարդ․ բնակիչներ են տարհանվել Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջաններից

Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի անվտանգության ապահովմանը։

Այս մասին գրում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռազմական ակտիվ գործողությունների սկզբից ռուս խաղաղապահները տարհանել են խաղաղ բնակիչներին Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։

Խաղաղապահ կոնտինգենտին հանձնվել է մոտ 5 հազար մարդ։ Լեռնային Ղարաբաղի բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են կեցավայրեր և տաք սնունդ։ Ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերում քաղաքացիական անձանց։

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ հակամարտող կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ Իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա»,-ասված է հաղորդագրությունում։

Տեսանյութը՝ https://t.me/iravabannet1/21967

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել