21։00-ի դրությամբ Արցախի ՄԻՊ-ը հայտնում է 138 վիրավորի մասին

Արցախի բուժհաստատություններից ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 21:00-ի դրությամբ կա 138 վիրավոր, որոնցից 29-ը խաղաղ բնակիչներ են։

Այս մասին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում

«Ստեփանակերտի բժշկական կենտրոն՝ 112 տուժած, Ստեփանակերտի մանկական հիվանդանոց՝ 11, Մարտակերտի շրջանային հիվանդանոց՝ 15:  Ասկերանի և Մարտունու բուժհաստատությունների հետ այս պահին հնարավոր չէ կապ հաստատել»,-հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել է նաև, որ Ստեփանակերտի դիահերձարանից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստացված տեղեկատվության համաձայն՝ ժամը 20։00-ի դրությամբ Ադրբեջանի կողմից իրականացված լայնամասշտաբ ահաբեկչության հետևանքով կա 25 զոհ, որոնցից 2-ը խաղաղ բնակիչներ են, այդ թվում՝ 1 երեխա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել