Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին` ժամը 19:35-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Մարտունու շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Ավելի վաղ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «Յութուբի» ալիքում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, որ շփման գծում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կենտրոնացում։

Ասվում էր, որ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել