Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «Յութուբի» ալիքում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ շփման գծում արձանագրվել են ադրբեջանական զինուժի մեծաքանակ ռազմական տեխնիկայի տեղաշարժեր և կենտրոնացում։
Ասվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն վերջին օրերին ապատեղեկատվության շարունակական տարածմամբ հերթական սադրանքի հող է նախապատրաստում։