Դուք տարածում եք ինչ որ նրանք ասում են և հետևաբար նրանք հասնում են իրենց նպատակին․ վարչապետը՝ լրագրողին

Իտալական La Repubblica թերթի լրագորղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում օգտագործեց «Զանգեզուրի միջանց» տերմինը։

-Ի՞նչ միջանցք,-հարցերց Նիկոլ Փաշինյանը։

-Միջանցքը, որը նրանք (Ադրբեջանը- խմբ․) պահանջում են,-հավելեց լրագրողը։

-Նրանք իրավունք չունեն միջանցք ակնկալել, եթե խոսքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է, այնտեղ միջանցք բառն օգտագործված է մի դեպքի համար և դա Լաչինի միջանցքի մասին է,-նշեց ՀՀ վարչապետը։

-Բայց նրանք (Ադրբեջանը- խմբ․) օգտագործում են դա,-ասաց լրագրողը։

-Դա ցույց է տալիս Ադրբեջանի քաղաքականության ագրեսիվությունը և ոչ իրավաչափությունը,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նկատեց, որ լրագրողը ևս օգտագործեց «Զանգեզուրի միջանց» տերմինը։

«Դուք տարածում եք ինչ որ նրանք ասում են և հետևաբար նրանք հասնում են իրենց նպատակին նաև ձեր միջոցով, որ իրենք ասում են, դուք իրենց հարցնո՞ւմ եք այդ ․․․։ Ես ձեզ չեմ մեղադրում, ճիշտ հասկացեք, ես պարզապես ուզում եմ, որ մենք իրադրությունը ճիշտ հասկանանք։ Կոնկրտե ձեզ նկատի չունեմ, որևէ մեկը հարցնում է՝ իսկ այդ ի՞նչ բառ է, այդ որտեղի՞ց եք դուք դա հորինել, որտե՞ղ է գրված դա, որտեղի՞ց, կարո՞ղ եք ցույց տալ։ Երբ որ ես ասում եմ՝ Լաչինի միւանց, ես կարող եմ ցույց տալ, որի տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն է։ Հարցնո՞ւմ եք՝ ի՞նչ իրավունք ունեք այդպիսի պնդումներ անել, Հայաստանից այդպիսի բան պահանջել, այստեղից է սկսվում ամեն ինչ»,-ասաց վարչապետ։

Լրագրողը նշեց, որ Ադրբեջանի հետ բանակցում է Նիկոլ Փաշինյանը և ադրբեջանական կողմն օգտագործում է հենց այդ բառապաշարը։

Վարչապետն ասաց, որ եթե լրագրողը տեղյակ լիներ, ապա կնկատեր, որ Մոսկվայում ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահը փորձ է արել օգտագործել այդ տերմինը, բայց որքան նա օգտագործեց, այդքան ինքն արձագանքեց։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել