Ազգային ժողովից պարզաբանում են․
«Լրատվամիջոցներում ողբերգական ավտովթարի վերաբերյալ այսօրվա հրապարակումների առնչությամբ հայտնում ենք.
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը ցավակցում է Սյունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարի պատճառով մահացած քույրերի հարազատներին:
Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում Բուրաստան Խոսրովյան անուն-ազգանունով աշխատակից չկա։ Նշենք նաեւ, որ ԱԺ աշխատակիցների վկայականներն այլ տեսք ունեն»։